Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել Ուկրաինայի և Մոլդովայի շուրջ
Հունիսին Եվրահանձնաժողովը նախատեսում է բանակցություններ սկսել ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ, հայտնում է Financial Times-ը։
Հանձնաժողովը ձգտում է արագացնել գործընթացը՝ նախքան նախագահությունը Հունգարիային հանձնելը, որը թերահավատորեն է վերաբերվում Ուկրաինայի անդամակցությանը:
Այսօր կհայտարարվի, որ Ուկրաինան բավարարել է չափանիշները, ներառյալ հակակոռուպցիոն միջոցառումները և փոքրամասնությունների պաշտպանությունը։
Ուկրաինան և Մոլդովան ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ են ստացել 2022 թվականին՝ ռուսական ներխուժումից հետո։ Սակայն բանակցությունների մեկնարկը չի երաշխավորում արագ կամ պարտադիր անդամակցություն Միությանը, քանի որ դա կախված է բարեփոխումներից և ԵՄ երկրների քաղաքական կամքից։