Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման ժամանակ Էրդողանին մաֆիոզ անվանեցին
Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում այսօր միաձայն ընդունվեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» մասին նախագիծ: Խորհրդարանի պատվիրակները միաձայն կոչ էին անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Aravot.am-ը գրում է. «Նրանց մեծամասնությունը օգտագործում հենց Հայոց ցեղասպանություն արտահայտությունը: Բուլղարացի պատվիրակ Կրիստալինա Ջեորջիևան հայտարարեց. «Այն, ինչ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ, այժմ էլ սահմռկեցուցիչ է բոլորիս համար: Ապրիլի 24-ին մենք կվշտակցենք հայ ժողովրդին, քանի որ այն, ինչ կատարվել է Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայերի հետ, ցեղասպանություն է»: Գերմանացի պատվիրակ Էլմար Բրոքը ևս կատարվածը անվանեց ցեղասպանություն ու շեշտեց. «Հայեր են սպանվել 20-րդ դարասկզբին և այդ փաստը պետք է հենց ցեղասպանություն գնահատել»:
Քննարկման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ. Իտալիայի ներկայացուցիչ Բորգեզիո Մարիոն իր ելույթի ընթացքում խիստ վրդովվեց՝ խոսելով Էրդողանի՝ Հռոմի պապի հասցեին հնչեցրած մեղադրանքներին. «Այսպես մաֆիոզի պես խոսելով էլ ուզում է մուտք գործել ԵՄ: Այդ պահվածքով Թուրքիան չի կարող մուտք գործել Եվրամիություն»:
Այս հայտարարությանը հաջորդեցին Եվրախորհրդարանի անդամների ծափահարությունները:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: