1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Եվրոպական ներդրումներին սպասողները երազախաբ էին լինելու

Մաքսային միությանը Հայաստանի անդամկցելու որոշման, ‹‹Եվրամիությո՞ւն, թե Եվրասիական միություն›› երկընտրանքի շուրջ է մեր հարցազրույցը Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ:

- Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու ընդդիմախոսներն ասում են, որ անորակ արտադրանքներ ենք արտադրում, Մաքսային միության տարածքում փոխադարձաբար ընդունելի են այդ անորակ արտադրանքները, մինչդեռ անհրաժեշտ է, որ բերենք եվրոպական տեխնոլոգիաներ, որակյալ արտադրանք արտադրենք, արտահանենք Եվրոպա, դրանից մենք էլ օգտվենք, Հայաստանում որակյալ ապրանքներ լինեն: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

- Իհարկե, լավ կլիներ, բայց ո՞վ կտա այդ տեխնոլոգիաները, որևէ եվրոպական երկիր իր բարձր տեխնոլոգիաներն ի՞նչու պետք է տա Հայաստանին: Կամ` ի՞նչու մինչև հիմա չեն տվել:

- Օրինակ, Թուրքիայում «Բեկո» ֆիրման, գերմանական, իտալական և այլ երկրների մի շարք ֆիրմաներ կազմակերպել են էլեկտրոնիկայի, կենցաղային տեխնիկայի և այլ ապրանքների արտադրություն: Թուրքիայում դրել են, այլ երկրներում դրել են այդպիսի արտադրություններ, բայց ի՞նչու Հայաստանում ոչ մի եվրոպական երկիր առ այսօր չի արել նման ներդրում:

- Դրա պատճառները, կարծում եմ, մի քանիսն են: Ճիշտ է, կար այն միտումը, որ որոշ երկրներ իրենց առանձին արտադրություններ դրսում են կազմակերպում և, շնորհիվ դրսի աշխատուժի էժանության, ավելի էժան ապրանք ստանում: Սակայն այդ դեպքում իրենք իրենց տեղի աշխատաշուկան են փոքրացնում, մինչդեռ խնդիր ունեն իրենց երկրում կանխելու սոցիալական լարվածությունը և ցնցումները:

Գործազրկության ցուցանիշի 6-7 տոկոսն է նորմալ համարվում, բայց եվրոպական երկրներ կան, որտեղ այդ ցուցանիշը գերազանցվում է, օրինակ, Իսպանիայում 18 տոկոս է, այլ երկրներում` ավելի շատ: Այսօր Եվրամիության որոշ երկրներ, այդ թվում` Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը հայտնվել են տնտեսապես ոչ բարվոք վիճակում` այն առումով, որ նրանց համախառն ներքին արդյունքում ձևավորված եկամուտներն ավելի քիչ են, քան ծախսերը, և նրանք բյուջեի դեֆիցիտի հաշվին են փորձում իրականացնել իրենց ծախսային հոդվածները: Արդյունքում ստացվում է, որ մեծ պարտքեր են կուտակում, ինչն այսօր եվրոպական երկրների հիմնական բացն է, նրանց լուրջ հիմնախնդիրը: Ասել, թե նրանք այսօր կցանկանան իրենց բարձր տեխնոլոգիաները ներդնել Հայաստանում կամ այլ երկրներում, և ստանալ պատրաստի արտադրանք, ես իրատեսական չեմ համարում` հաշվի առնելով նաև պղնձի խտանյութի հետ կապված օրինակը:

- Խնդրում ենք մանրամասնել, թե ինչ նկատի ունեք:

- Նրանք ավելի շահագրգռված են, որ մենք պղնձի խտանյութ արտահանենք, որովհետև այդ խտանյութի վերամշակումից լրացուցիչ աշխատատեղեր են ունենում և, բացի այդ, կորզման գործընթացում հավելյալ ստանում են այլ թանկարժեք մետաղներ:

- Հենց այս առումո՞վ են նախընտրում են ոչ թե բարձր հարստացվածության խտանյութ կամ պատրաստի արտադրանք, այլ ցածր հարստացվածության խտանյութ:

- Այո, և այդ միտումն այսօր էլ պահպանվում է: Համենայն դեպս, մենք չտեսանք, որ եվրոպական որևէ ֆիրմա, ասենք, «Նոկիան», «Ալկատելը», ավտոմեքենայի, կենցաղային տեխնիկայի կամ էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող որևէ ընկերություն գային այստեղ, արտադրություն կազմակերպեին: Այսօր «Օրանժը» Հայաստանում գրասենյակ ունի, հեռախոսների արտադրությամբ զբաղվող «Ալկատելն» էլ իրենց` ֆրանսիական ֆիրմաներից է, բայց իրենց արտադրանքը բերում, մեզ մոտ իրացնում են, Հայաստանում չեն արտադրում, երբ որ «Օրանժն» այստեղ ներկայացված է մեր հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Չենք էլ նկատում, թե նրանք առաջիկայում այդպիսի որևէ արտադրություն կազմակերպելու ցանկություն ունեն:

- Իսկ ի՞նչի մասին է վկայում ներդրումների վիճակագրությունը:

- Եթե մենք ներդրումների դաշտը դիտարկենք, ապա այստեղ Ռուսաստանի ընդհանուր ներդրումները` Հայաստանի անկախացումից ի վեր, կազմել են 3 միլիարդ 252 միլիոն դոլար, որից ուղղակի ներդրումները կազմել են 2 միլիարդ  445 միլիոն դոլար: Երկրորդ տեղում Եվրամիության անդամ երկրներից ֆրանսիան է, որը ներդրել է 761,8 միլիոն դոլար, որից 715-ն ուղղակի ներդրումներն են, և դա կազմում է 12,1 տոկոսը: Հունաստանը կատարել է 478 միլիոն դոլարի ներդրումներ, ուղղակի ներդրումները կազմել են 301,7 միլիոն դոլար, որը կազմում է 6 տոկոսը: Գերմանիան` 393,6 միլիոն դոլար, ուղղակի ներդրումները` 367,7 միլիոն դոլար, որը կազմում է 5,1 տոկոսը: ԱՄՆ-ը 390 միլիոն դոլարի ներդրումներ է կատարել, որից 244-ը` ուղղակի, որը 4,9 տոկոսն է կազմում:

- Վերջերս Հրանտ Բագրատյանն ասում էր, թե մենք ազատ, համապարփակ  առևտրի գոտի մտնելու պարագայում կարող էինք Եվրամիությունից տարեկան 143 միլիոն եվրոյի օգուտ ստանալ: Իրո՞ք կստանայինք այդ գումարը:

- Միգուցե: Սակայն Ռուսաստանից միայն բանկային համակարգով Հայաստան փոխանցվող անհատական տրանսֆերտները գերազանցում են 1,8 միլիարդ դոլարը: Բանկային համակարգով փոխանցվող մեր ամբողջ տրանսֆերտների շուրջ 85 տոկոսը գալիս է Ռուսաստանից, իսկ ինչքա՞ն էլ գալիս են ֆիզիկական անձանց միջոցով: Այնպես որ, առնվազն 3 միլիարդ դոլարի չափ գումարներ Ռուսաստանից Հայաստան են գալիս` ուղարկված մեր հայրենակիցների կողմից: Այդ գումարները Մաքսային միության մեջ լինելու պարագայում ավելի ազատ կարող են գալ և ավելանալ:

                                                                                                     Ա. Հայրապետյան

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan