Եվս երկու ամսով երկարացվեց Սյունիքի մարզպետի որդու կալանավորման ժամկետը
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր երկու ամսով երկարացրեց Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կալանավորման ժամկետը:
Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողը տեղեկացավ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանից:
Նա դատարանի այս որոշումը գնահատեց որպես անհիմն որոշում՝ հայտարարելով, որ այն բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարան:
Հիշեցնենք՝ Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է Գորիսի «Սդղի գյոլ»-ի գործի շրջանակներում՝ անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: