Եվս մեկ կնոջ «պահած» պատգամավոր. Կարամելի Հարութի ունեցվածքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի դրամական միջոցներն, ըստ նրա պաշտոնական հայտարարգրի, անցած տարվա վերջին կազմել են 55 հազար դոլար և 32 մլն դրամ: Պատգամավորը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որն ամսական կազմել է 550 հազար դրամ:
Իսկ նրա տիկնոջ՝ Շամրիկ Գաբրիելյանի դրամական միջոցներն անցած տարեսկզբին եղել են 370 մլն դրամ, որը տարեվերջին մնացել է 12 մլն դրամ: Պատգամավորի տիկինը տարեսկզբին ունեցել է նաև 40 հազար դոլար, որը տարեվերջին դարձել է 850 հազար դոլար: Տիկին Շամրիկը որպես եկամուտ հայտարարագրել է 12 մլն 900 հազար դրամի շահաբաժինը:
Այլ կերպ ասած՝ Հարություն Ղարագյոզյանի կինը ևս մնացած պաշտոնյաների կանանց պես ամուսնուց հարուստ է: Ստացվում է, որ այն ժամանակ, երբ Ղարագյոզյանը խորհրդարանում ժամանակ է անցկացնում, նրա կինը բիզնեսով է զբաղվում, որ «տունը պահի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում