ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին հիասթափեցրել են Ադրբեջանում
Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսը հայտարարել է, որ հիասթափված է Ադրբեջանի իշխանությունների գործողություններից:
«Ես հիասթափված եմ Լեյլա Յունուսի և Ինթիգամ Ալիեւի կալանքի ժամկետները երկարաձգելու հաղորդագրություներից», - ասել է Մուժնիսկը՝ խոսելով Բաքու կատարած իր այցի մասին:
«Ես բոլոր թեմաները քննարկել եմ իարդարադատության նախարար Մամեդովի և գլխավոր դատախազ Գարալովի հետ՝ ընդգծելով Լեյլա Յունուսին ազատ արձակելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը, սակայն ճիշտ հակառակը տեղի ունեցավ», - ասել է հանձնակատարը:
