Եղած մշակույթը փոխանցելու հարցում թերանում ենք. Լուիզա Ղամբարյան
YerevanNews.am-ը գրում է ․
Երաժշտությունն այն հուզական ձևերից մեկն է, որն իր բուն գործառույթն ունի երեխաների դաստիարակության հարցում: Երաժշտությունն օգնում է լիարժեք բացահայտել երեխաների ընդունակությունները, զարգացնել երաժշտական լսողությունն ու ռիթմի զգացողությունը: Երեխայի երաժշտական դաստիարակության կարևորության մասինYerevanNews.am-ը զրուցեց դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ:
- Գիտակից սերունդ ձևավորելու համար շատ անհրաժեշտ պայմաններ պետք է լինեն։ Առաջնայիններից մեկը՝ երաժշտական ճաշակի ձևավորումն է։ Երեխայի ընդհանուր ճաշակի ձևավորման հարցում ազգային երաժշտությունը հսկայական դերակատարում ունի։ Երեխան մինչև հասցնում է սիրել թատրոնը, հասկանալ կինոարվեստը և արվեստի այլ տարատեսակներ, նրա ընկալողական դաշտում առաջինը երաժշտությունն է։ Շատ կարևոր է, թե ինչ է լսում երեխան ամենասկզբում։ Ես կարող եմ իմ բալիկի օրինակով խոսել։ Տասը տարեկան է, բայց կարողանում է զատել լավ երգը՝ վատից։ Սրանում մեծ հիմք ունի ազգայինը։ Շատ սիրում է Ջասթին Բիբեր, Արիաննա Գրանդե և առանձնահատուկ կերպով սիրում է Սայաթ-Նովայի երգերը։ Գրեթե ամեն օր դուստրս Սայաթ-Նովա է երգում։ Ես զգում եմ, որ աղջիկս մեծագույն հաճույք է ստանում։
Մանրամասները ՝ սկզբնաղբյուրում։