Եղբայրների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից Ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած վերք, թիակային շրջանի քերծվածքներ» վնասվածքներով իրենց մոտ մի քաղաքացի է տեղափոխվել, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոշ գյուղի բնակիչ, 35-ամյա Արման Մնացականյանն է, ով վնասվածքները ստացել է տանը՝ եղբոր՝ 33-ամյա Արթուր Մնացականյանի հետ վիճաբանության ժամանակ:
Ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
