Եղնուկյանին ներկայացվող մեղադրանքը անհասկանալի է պաշտպանին
«Հրապարակ»-ը գրում է.
ԱՄՆ քաղաքացի, Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը ձերբակալվել է 2016 թ․ հուլիսի 20-ին, նրան մեղադրանք է առաջադրվել Քրօր․ 38-218-րդ եւ 38-219-րդ հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար: «Արդեն 1 տարի կլինի՝ Եղնուկյանը կալանավորված է, բայց չենք հասկանում, թե ինչի մեջ են նրան մեղադրում․․․ Ասում են՝ նպաստել է, որ Մաքսիմ Սարգսյանը տեղափոխի քաղաքացիներին Ազատության հրապարակից գնդի տարածք։ Մաքսիմ Սարգսյանին ընդհանրապես մեղադրանք չեն առաջադրել, Մաքսիմ Սարգսյանը կատարել է այն, ինչին նպաստել է Եղնուկյանը, բայց նրան ոչ մի բան չեն արել»,- ասում է պաշտպան Տիգրան Հայրապետյանը։
