ԵԽԽՎ-ն՝ «ագրամունտի» մեջ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԽԽՎ-ն երեկ պաշտոնապես հաստատեց Պեդրո Ագրամունտի հրաժարականը։ Նախագահի պարտականությունները կկատարի ավագ փոխնախագահ բրիտանացի Ռոջեր Գեյլը:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, թե ինչ է հաջորդելու սրան. «Այս պահի դրությամբ մենք ընթացակարգային տեսանկյունից կունենանք հետևյալ իրավիճակը, երբ ամենաավագ փոխնախագահը՝ Ռոջեր Գեյլը, կվարի նիստը: Եթե լինեն այլ զարգացումներ՝ պարզ կլինի երկուշաբթի առավոտյան բյուրոյի նիստից հետո:
Հերթական ագրամունտները ո՛չ մեր պատվիրակության խնդիրն են, ո՛չ էլ առանձին վերցրած որևէ այլ պատվիրակության, դրա համար էլ ԵԽԽՎ-ն, կարող եմ ասել, այժմ գտնվում է շատ հետաքրքիր իրավիճակում, երբ եթե ոչ բոլորը, ապա շատերը գիտակցում են՝ իրականում ինչ է տեղի ունեցել և ինչպես է տեղի ունեցել:
Սա նշանակում է, որ շատ ավելի զգուշորեն և սթափ են մոտենում այս կամ այն հարցին և գնահատականներ հնչեցնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
