«Էյր Արմենիա» ավիաընկերությունն իր առաջին չվերթը կիրականացնի հոկտեմբերի 27-ին
«Էյր Արմենիա» ավիաընկերությունը, որին այս տարվա հուլիսին ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը տվել է դեպի Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Սոչի, Ռոստով, Կրասնոդար, Սամարա թռչելու ժամանակավոր թույլտվություն, իր առաջին չվերթը կիրականացնի հոկտեմբերի 27-ին: Ընկերությունից «Հետքին» տեղեկացրել են, որ առաջինը կիրականացվի Երևան-Մոսկվա չվերթը, իսկ նոյեմբերի սկզբներից փոխադրումներ կկատարվեն նաև մյուս 5 ուղղություններով:
