Եզակի հայկական թերթի օրինակ է հայտնաբերվել Կալիֆորնիայի Սթենֆորդի համալսարանում
Կալիֆորնիայի Սթենֆորդի համալսարանի`Պատերազմի, հեղափոխության և խաղաղաության Հուվերի ինստիտուտի աշխատակիցները միկրոֆիլմերի չբացահայտված արկղ են հայտնաբերել, որը Առաջին աշխարհամարտի տարիներին հայերենով տպագրված թերթի օրինակ էր պարունակում: Այս մասին հայտնում է Asbarez-ը:
Վերնագիրը թարգմանելու համար Հոիվերի գրադարանավարը դիմել է Միջին Արևելքի լեզուների մասնագետի օգնությանը, որն էլ, իր հերթին, օգնության է դիմել Կալիֆորնիայի համալսարանի Հայոց և պարսից լեզուների մասնագետ-գրադարանավար Նորա Ավետյանին:
Թերթի անվանում է` «Զանգ», որը թողարկել է սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը: Այն հիմնադրվել է 1887-ին Շվեյցարիայում` հուսալով ստեղծել Օսմանյան կայսրությունից անկախ Հայաստան:
