«Ֆ1» նռնակ հայտնաբերելու դեպքը՝ ոստիկանների կողմից կազմակերպված շոու. Նախկին ռեկտոր
«Ժողովուրդ»-ը զրուցել է Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանի հետ:
Լրատվամիջոցի հետ զրույցում Վ.Հակոբյանն ասել է, որ իր բնակարանի դիմաց մարտական «Ֆ1» նռնակ հայտնաբերելու դեպքը ոստիկանների կողմից կազմակերպված շոու է եղել:
«Եկան կազմակերպեցին և այս ամենն ինձ վերագրեցին ու գնացին: Ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում այս գործով, և եթե անգամ ոստիկանություն կանչեն էլ, չեմ գնալու: Ես և իմ հարազատները վստահ ենք, որ սա իմ հետ կապված չէր: 8 տարի ա ռեկտոր չեմ և ֆինանսական որևէ հարցի հետ կապ չունեմ»,- ասել է նախկին ռեկտորը:
Թերթը միաժամանակ հիշեցնում է, որ այս տարվա հոկտեմբերի 21-ին անհայտ անձը սպորտային կոշիկի մեջ դրված մարտական «Ֆ1» նռնակը կապել էր Հակոբյանի բնակարանի դռանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի` 11.11.2014թ. համարում:
