«Facebook vs Tsu» հակամարտությունից
Ֆեյսբուքում այժմ հնարավոր է գումար փոխանցել օգտատերերին։
Ֆեյսբուքի նոր մեսենջերում ավելացել է «$» նշանը, որի վրա սեղմելով կարեղ եք ավելացնել Visa կամ Master Card-ի տվյալները և գումար փոխանցել զրուցակցին։ Ասում են Pay Pal-ի հետ համեմատած ավելի արագ է կատարվում փոխանցումը։
Ուզում եք իմանալ ինչքա՞ն է տոկոս պահվում: Ֆեյսբուքը ժլատություն չի անում և ոչ մի տոկոս չի պահում գործարքից։ Այ իսկ Հայաստանի բանկերը...
Չշեղվելով թեմայից ասեմ, որ էն լավ սմարթֆոն ունեցողները կարող են օգտվել TouchID անվտանգության համակարգից։ (Իսկ TouchID-ն դա մի բան է, որը scan է անում քո մատնահետքը)։
Հավելվածը աշխատում է ինչպես Mobile այնպես էլ Web տարբերակում։
Կարդալուց հետո փնտրեցիք «$»-ի նշա՞նը։ Համոզված եմ չեք գտել, իսկ պատճառն այն է, որ առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում տվյալ հավելվածից կարող են օգտվել միայն ԱՄՆ-ի ֆեյսբուքաբնակիչները։
Հ. Գ. Եթե դու հայ ես և ֆեյսբուքում ակտիվ օգտատեր ես ուրեմն այլևս անհայտ ծագման պրոֆիլներից նման նամակի փոխարեն «Xndrum em Like ktaq nkaris, naxapes shnorhakalutyun ))» կստանաս «Vor xndrem mi qani kopek kpoxances Master Cardis, naxaper shnorhakalutyun»։
Միքայել Նալբանդյան
