Facebook-ի ավելի քան 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալներ հայտնվել են համացանցում
Facebook-ի ավելի քան 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալներ հայտնվել են համացանցում և վաճառվում են հայտնի հաքերային կայքում: Այս մասին հայտնում է Privacy Affairs մասնագիտացված ինտերնետ-պարբերականը, փոխանցում է Mash-Telegram ալիքը:
Նշվում է, որ ֆորումը պարունակում է անուններ, էլ. փոստի հասցեներ, հեռախոսահամարներ, սոցիալական ցանցի օգտատերերի ID-ներ և դրանց գեոլոկացիաները։
Mash-ը հավելում է, որ սա Facebook-ի տվյալների ամենամեծ և ամենանշանակալից արտահոսքն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ խափանումներ կան Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքում: