Նեապոլում հոկտեմբերի 15-ին կկայանա Իտալիա - Հայաստան ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղը:
Այդ կապակցությամբ ՖԱՖ-ը, Չեխական ավիաուղիների հետ համատեղ, երկրպագուների համար կազմակերպում է ուղեւորություն դեպի Հռոմ եւ Նեապոլ:
Ուղեւորության արժեքը մեկ անձի համար 720 եվրո է, որի մեջ ընդգրկված չէ 60 եվրո արժողությամբ շենգեն վիզան:
Փաթեթը ներառում է 6 օր, 5 գիշեր (12.10-14.10 Հռոմում, 14.10-17.10 Նեապոլում): Երկրպագուները Հռոմից Նեապոլ 2 ժամում կուղեւորվեն ավտոբուսով: Տեղերը սահմանափակ են: Տեղերի ամրագրման եւ հարցերի դեպքում զանգահարել 099 227788, 094 005902 հեռախոսահամարներով:
A320 ինքաթիռով՝ Երեւան - Պրագա - Հռոմ
Մեկնումը՝ 12.10-ին, առավոտյան ժ. 04:30 . Վերադարձը՝ Երեւան` 18.10, առավոտյան ժ. 03:40
Փաթեթը ներառում է`
-ինքնաթիռի տոմս
-տրանսֆեր (օդանավակայան-հյուրանոց)
-տրանսֆեր (Հռոմ-Նեապոլ-Հռոմ օդանավակայան)
-ապահովագրություն
-հյուրանոց` 2 գիշեր Հռոմում Idea hotel Roma Cineccitta 3+* , նախաճաշ
-հյուրանոց` 3 գիշեր Նեապոլում Cavour hotel 3* , նախաճաշ