1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ֆալշ ստարտ տվողները քաղաքական ֆիասկո են ապրելու...

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, ԱԺ վերջին քառօրյայի աշխատանքը գնահատում է բուռն՝ պայմանավորված քննարկվող հարցերով, ու դրան հաջորդող այն ուշագրավ էպիզոդներով, ուր ակնհայտ երեւում է, թե ով ում ջրաղացին է ջուր լցնում, ով ում համար է կռիվ տալիս եւ ինչո՞ւ: Ամենակարեւորը, սակայն ըստ Հարությունյանի այն է, որ իրենց կուսակցությունը` ՀՀԿ-ն կուռ ու անկոտրում կառույց է, ուր լուրջ ցնցումներ ու ճաքեր առաջանալ չեն կարող, քանի որ իրենք լավ են տիրապետում դիմագրավելու բոլոր ձեւերին:
Իսկ թե ինչո՞վ են պայմանավորված այն խոսակցությունները, որ վերջին ժամանակներս ՀՀԿ-ի ներսում իրականում լուրջ ինտրիգների ու գզվռտոցների շրջան է սկսել, Fnews.am-ը մի քանի հարցադրում արեց Համլետ Հարությունյանին:

-Պարոն Հարությունյան, մինչ Ձեր հարազատ կուսակցության մասին խոսելը, նախ կցանկանայի իմանալ Ձեր տեսակետը` ներկայիս խորհրդարանի նախըտրած բանավեճի ֆորմատի ու հատկապես լեքսիկոնի վերաբերյալ: Այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանը լիովին վերածվում է ուրախների ու հնարամիտների ակումբի, ինչն ըստ էության վերացնում է օրենսդրական մարմնի դերն ու նշանակությունը: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:

-Ես օրինակ էդ խայթել, գզվրտվել, չգիտեմ կռվել, տենց բաներին ուշադրություն չեմ դարձնում:  Չկա տենց բան. կա քաղաքական երկխոսություն, որի ժամանակ էլ ամեն մեկը մի ձեւով է  խոսում. մեկը` մի քիչ կոպիտ, մյուսը` քնքուշ, մի ուրիշը ավելի կոպիտ:
-Այսինքն դուք դրան նորմալ ե՞ք վերաբերում…

-Այդ նորմալ ասվածը հարբերական է.բայց որ էսօր ամեն մի կուսացություն, քաղաքական գործիչ փրձում է իր գործելակերպով առանձնանալ, հասարակության ուշադրությունը գրավել,  դա ակնհայտ է: Բա  պիտի անեն չէ՞, որ իրենց ընտրողներին ցույց տան, որ շատ են մտածում ժողովրդի մասին:
-Իսկ այդ համատեքստում կարելի է՞ ասել, որ 2018-ը դեռ չեկած ու չտեսած, որոշ քաղաքական  ֆիգուրներ եւ ուժեր   աթոռակռիվն արդեն սկսել են:
-Իհարկե քաղաքականության մեջ ֆալշ ստարտներ լինում են, բայց դրան չարժե լուրջ ուշադրություն դարձնել: Քանի որ ճիշտ ժամանակ չընտրելու պատճառով նրանք անպայման ֆիասկո են ապրելու:

-Պարոն Հարությունյան, Ձեր ընդիմախոսների շատերը հրապարակային ելույթների ժամանակ բարձրաձայնում են այն մասին, որ իշխող կուսակցության ներսում հիմա ներքին տագնապներ ու վախեր կան, եւ որ այդ լարվածությունը մեղմելու առումով առայժմ լուրջ քայլեր չեն արվում: Ավելին խոսք է գնում այն մասին, որ ՀՀԿ-ի ներսում ճաքեր կան: Ձեր մեկնաբանությունը:

-Էս վերջին օրերին էդ հարցը ինձ  էնքա~ն են տվել, չեք պատկերացնի: Բայց ես ձեզ աեմ, որ ՀՀԿ-ի ներսում  մազաչափ անգամ ճաք չկա: ՀՀԿ-ն` կուռ, միաձույլ թիմ է:

-Կարծում եմ շատ հաճախ դուք ել եք լսել այն մասին, որ որ ՀՀԿ-ում կան մի քանի թեւեր ու թիմեր. օրինակ` Հովիկ Աբրահամյանական, Կարեն Կարապետյանական, Բարսեղ Բեգլարյանական եւ այլն: Դուք հիմա դուք Ձեզ ո՞ւմ թիմից եք համարում:

-Դուք ինչու եք ինձ, եւ մեր կուսակցությանը վիրավորում: Նման բան չկա. մեզ մոտ թիմեր չկան: Ես ոչ մեկի թիմից էլ չեմ. ես ՀՀԿ-ից եմ եւ ներկայացնում եմ իմ կուսացությունը: Ամբողջ ՀՀԿ-ն թիմ է, եւ ես էլ այդ թիմի անդամ եմ:
Եթե մարդիկ մեկ-մեկ իրենց անձնական կարծիքն են հայտնում, կամ ինչ-որ մի բանից դժգոհում են, դա չի նշանակում, թե կուսակցության ներսում ճաքեր կան:
Կուսակցություն է, հարյուր հազարից ավել մարդ կա. մեկը` գոհ կլինի, մյուսը` դժգոհ, մեկի հետ անարդարացի կվերաբերեն, հետո ի՞նչ... Ամեն ինչ էլ պատահում է:
-Կոնկրետ Ձեզ հետ այս տարիների ընթացքում ՀՀԿ-ն արդարացի է՞ վերաբերվել:

-Դե եթե արդարացի չվերաբերվեին, չորս անգամ չէի ընտրվի ԱԺ պատգամավոր:

 

Գայանե  Զարգարյան 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan