Ֆետտելը կրկին օգնել է իր տղաներին
«Կիրակի գիշերը՝ շամպայնից ու էյֆորիայից հետո, Ֆետտելն ու իր՝ կարմիրով կոլլեգաները գնացին արմավենիների ու լողավազանի մոտ հաղթանակտ տոնելու»,-գրում է Gazzeta Dello Sport-ը, իսկ Corriere Della Sera-ն էլ հավելում է. «Կիրակի երեկոյան Սեբն իր տղաներին, որ հավաքում էին գարաժը՝ տեղափոխման համար, ջուր էր մատակարարում: Նա չեղարկել էր 00:55-ի հետադարձ ռեյսն ու ասել մեխանիկներին. «Այսօր ուրախանում ենք»:
Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, որ Ֆետտելն իր մեխանիկներին օգնում է՝ միասին տոնելուց առաջ:
Երբ 2013թ-ին Red Bull-ի կազմում իր 4-րդ տիտղոսը նվաճեց, օրվա վերջում օգնել է մեխանիկներին՝ հավաքել սարքավորումները, որպեսզի վերջիններս էլ հասցնեն մասնակցել երեկոյան տոնախմբությանը:
Իսկ ամեն մրցաշրջանի մեկնարկից առաջ էլ իր մեխանիկներին տանում է լանչի՝ միասին ընտրելու իր մեքենայի անունն ու միասին ճաշելու, քննարկելու անելիքները: