«Ֆեյք» էջի տակ թաքնված անձը հայտնաբերվել է և ձերբակալվել. Արթուր Վանեցյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանձնարարականը արդեն կատարվել է, մեկ «ֆեյք» էջի տակ թաքնված անձը հայտնաբերվել է: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ էջը ֆեյսբուքյան «Դուխով Հայաստանն» է:
«ԱԱԾ-ն չի պայքարում «ֆեյքերի» դեմ, պայքարում է այն հայտարարությունների և այն հայտարարություններն անողների դեմ, որոնց պարունակության մեջ կա հանցակազմ»,- ասաց նա:
Հարուցվել է քրեական գործ ռասայական, կրոնական, ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։
