Ֆեյսբուքում խումբ է բացվել ՛՛ Փրկենք Հադրութը լճացումից՛՛. Պահանջել քաղաքապետի հրաժարականը
Ֆեյսբուքում խումբ է բացվել ՛՛ Փրկենք Հադրութը լճացումից՛՛ անվանումով: Խումբը ընդամենը մեկ օր է ինչ գործում է, սակայն այն արդեն ունի մոտ 800 ,մասնակից: Հատկանշական է խմբի ստեղծման նպատակը. ՛՛ Ի տարբերություն Արցախի մյուս քաղաքների, միայն Հադրութն է, որ զարգացում չի ապրում: Սրա մասին են վկայում բազմաթիվ ականատեսներ և մամուլում տեղ գտած հրապարակումներ: Հադրութը այն եզակի քաղաքներից է ով հերոսաբար մարտնչում էր պատերազմի ժամանակ և նրա քաղաքացիները պետք է ապրեն շեն Հադրութում, այլ ոչ թե մութ չլուսավորված փողոցներով...: Եկեք փրկենք Հադրութը, նույնիսկ եթե անհրաժեշտ լինի պետք է պահանջել քաղաքապետի հրաժարականը: Արցախի իշխանությունների ուշադրությունը հրավիրում ենք այս լուրջ խնդրին. Նրանք պետք է փորձեն հասկանալ թե ինչ է կատարվում այս քաղաքում՛՛, այսպիսին էր խմբի առաջին գրառումը: Խմբի հասցեն է. https://www.facebook.com/groups/160318997646707/