Ֆեյսբուքը երեկ. բրոնզն էլ վատ չէ, բայց...
Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում մեր հավաքականը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Իհարկե սա վատ չէ, նույնիսկ մրցանակային տեղ է, բայց շախմատում մենք միշտ ոսկե մեդալների ենք սպասում, եռակի օլիմպիական չեմպիոն ենք, ու դա մեր ազգի պարծանքն է: Հաջորդ աշխարհի առաջնությունում հույս ունեմ՝ ոսկե մեդալը մերը կլինի: Շնորհավորում եմ բոլորիս:
ՀԱԿ խմբակցության մասին այդքան շատ խոսել պետք չի: Բոլորին էլ պարզ է, որ այնտեղ միասնական խմբակցություն այլևս չկա, իհարկե եթե չհաշվենք Արամ Մանուկյան-Լևոն Զուրաբյան զույգը: Այդ խմբակցությունում մարդիկ են, ովքեր իրենց համար որոշումներ են կայացնում: Շատ հանգիստ այդտեղի մարդկանց կարող ենք դասել անհատ պատգամավորների շարքին:
Շատ է խոսվում Թուրքիայից հողային պահանջների մասին: Այս պահին մենք հողային պահանջ չունենք, որովհետև կան բազմաթիվ խոչընդոտող հանգամանքներ: Այն հողերը, որոնք լքել են մեր պապերը, մեծամասամբ բնակեցված են այլազգիներով, և այդտեղ անգամ թուրքերը շատ քիչ տոկոս են կազմում: Սակայն երբեք չպետք է մոռանանք, որ այդտեղից բռնի տարհանվել և սպանվել են մեր նախնիները, և ամենահարմար պահին պետք է այդ հողերը միացվեն այս Հայաստանին:
Գերեզմանատների հարցն իրոք շատ լուրջ է, և խնդիրն առաջ է եկել մեր ազգի ագահության պատճառով: Երեկ արդեն ասացի, որ 15 հոգու համար նախատեսված տարածքում հուղարկավորվում է մեկ հոգի, որովհետև իր բարեկամները հարուստ են ու հին ժամանակների նման դամբարաններ են սարքում: Հիմա կարելի է իրավիճակը փրկել, գերեզմանները ստանդարտացնել, ինչպես որ Եվրոպական մի շարք պետություններում է: Այդպիսով կլուծվի 3 խնդիր՝ գերեզմանատներն ավելի կոկիկ կդառնան, տեղ կխնայենք և կլուծենք քաղաքի կանաչապատման ու էկոլոգիական խնդիրը: