Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում
Լավ օրը լավ բան է...
Երեկ Մայիսի 28-ն էր՝ Առաջին Հանրապետթւյան անկախության օրը: Ճիշտ է այդ հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սկայն նա մեծ ժառանգություն թողեց մեզ: Ցավալի է, որ մարդկանց մի մասը չգիտի, թե ինչ օր է Մայիսի 28-ը, էլ ավելի ցավալի է, որ իմանում են, սակայն չեն հասկանում արժեքը: Ինչևէ, երեկ շնորհավորում էին շատերը միմյանց ու դա հաճելի էր:
Ասում եմ աչքով չտամ, բայց Հասմիկ Պողոսյանը կարո՞ղ է խելքի է գալիս: Երեկվա հրապարակի համերգը ամեն ինչ արժեր, ազգային պարն ու երգը հրապարակ էին բերել բազմաթիվ այլազգիների, որոնք փորձում էին կրկնորինակել հայկական քոչարին, խրոխտ յարխուշտան, փոքրիկները ժպտում ու պարում էին: Ահա այսպիսին պետք է լինի Հանրապետության Հրապարակի համերգը:
Սամվել Ալեքսանյանը երեկ Ապարանում երգել,պարել է: Դե մի քանի հոգի սկսեցին, վիրավորական խոսքեր շռայլել Սամվելին, բայց ժողովուրդ, որ մեկս չի՞ պարում ու երգում: Էկեք էն ինչը լավ է կամ բնական է, գոնե դրան չկպնենք: Մարդ է իրա համար իր հայրենի ծննդավայրում պարել է, էն էլ ազգային երգի տակ, մի հատ վատ կողմը ցույց տվեք: Հատուկ այն մարդկանց համար, ովքեր պետք է կպնեն Ալեքսանյանի գործունեությանը, ասեմ՝ այստեղ դա չենք քննարկում, այլ խոսում ենք մարդու մասին ով պարել է:
Երեկ տեղեկացանք, որ սանձարձակ ազերական կողմը կրկին դիվերսիոն հարձակում է կազմակերպաել, սակայն մեր տղեքը հակահարված են տվել դրանց ու ետ են շպրտել: նահանջի ճանապարհին թուրքերը կորուստներ են ունեցել: Վերջին օրերին մենք էլ ենք կորւստներ ունեցել, մեր մեկ զինվորը դրանց 1000-ն արժե: Փառք մեր տղեքին, հավերժ հիշատակ նրանց:
Էդգար Սասունցի Խաչատրյան
