ՖԻԴԵ-ի աղյուսակում Հայաստանը 5-րդ տեղում է
ՖԻԴԵ-ի՝ նոյեմբեր ամսվա վարկանշային աղյուսակում, Օլիմպիական եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 5-րդ տեղը: Ռեյտինգը կազմվում է՝ հաշվի առնելով տվյալ երկրի 10 լավագույն գրոսմայստերների եւ միջազգային վարպետների՝ ԷԼՕ-ի գործակիցների միջին վարկանշային ցուցանիշները: Լավագույն տասնյակը՝ 1. Ռուսաստան (2746) 2. Ուկրաինա (2704 ) 3. Չինաստան (2673) 4. Ֆրանսիա (2666 ) 5. Հայաստան (2658) 6. Հունգարիա (2654) 7. ԱՄՆ (2648 ) 8. Հնդկաստան (2644 ) 9. Հոլանդիա (2637 ) 10. Իսրայել (2632)
