Ֆիլարետ Բերիկյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
Aysor.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալին պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Ֆիլարետ Բերիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», - ասված է վարչապետի ստորագրած որոշման մեջ:
