Ֆիննախը չարաշահումներ է հայտնաբերել Արագածոտնի մարզպետարանում
Ֆիննախի ստուգումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների պետական միջոցներից ավել ֆինանսավորվել և յուրացվել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ Ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից Արագածոտնի մարզում ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող կառույցներում 2010 թվականից մինչև 2012 թվականն ընկած ժամանակահատվածի համար իրականացվել է ֆինանսաբյուջետային ստուգում, որի արդյունքում պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների պետական միջոցներից ավել ֆինանսավորվել և յուրացվել է առանձնապես խոշոր չափերի 97.261.200 դրամ գումար:
