«Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխության փորձը տապալվեց. Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խոսելով երկրում բողոքի ակցիայի մասնակիցների ակտիվության նվազման մասին, օգտագործել է «finita la comedy» արտահայտությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք արդեն դադարեցրել ենք չորրորդ հեղափոխության փորձը։ Այս 4 ընդդիմադիր կուսակցություններն ու 10-ից ավելի ՀԿ-ները Ռուսթավելի պողոտայում չեն կարողանում նույնիսկ 800 մարդ հավաքել։ Ավարտվեց, «ֆինիտա լա կոմեդիա», ինչպես ասում են իտալացիները», - ասել է Կոբախիձեն:
Նոյեմբերի 28-ին Վրաստանում բողոքի նոր ալիք է սկսվել։ Խորհրդարանի շենքի մոտ ամեն օր բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Բողոքի առաջին շաբաթն ամենաբուռնն էր։ Որոշ ցուցարարներ պիրոտեխնիկա են կիրառել ուժայինների դեմ, որոնք ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են օգտագործել։ Բախումները շարունակվել են ողջ գիշեր և ավարտվել ցուցարարներին Ռուսթավելիի պողոտայից հատուկ ջոկատայինների բռնի հեռացմամբ։ Վերջին օրերին բողոքի ակցիաները դարձել են խաղաղ, իսկ իրավապահները դադարեցրել են իրենց հերթապահությունը հանրահավաքի վայրում։