«Ֆոլքսվագեն Վենտո»-ն բախվել է ծառին. վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են
Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1988 թ. ծնված Սուրենի Պռոշիկյանի վարած «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ի հատվածում` Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի աջակողմյան մասում գտնվող ծառին:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջի տեղեկացմամբ՝ վարորդը և 2 ուղևորները /տվյալները պարզվում են/ տեղում մահացել են, իսկ մյուս ուղևոր` 1997 թ. ծնված Սամվել Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
