Ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Հունվարի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: Այս մասին տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից:
Մինչ այդ վերջին անգամ ԱՄՆ դոլարով գործարք կնքվել էր 2014թ.-ի դեկտեմբերի 27-ին. կայացել էր 400 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 470 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը ևս կազմել էր 470 դրամ:
