Ֆրանսիական միջուկային սուզանավը եւ ռազմանավը պարեկություն են արել Հարավչինական ծովում
Ֆրանսիական միջուկային սուզանավը եւ ռազմանավը պարեկություն են արել Հարավչինական ծովում, որպեսզի ընդգծեն միջազգային ջրային ճանապարհներով նավարկության ազատությունը, հայտնել է պաշտպանության նախարարությունը:
«Այս ռազմավարությունը հիմնված է, մասնավորապես, օպերատիվ պարտավորությունների, տարածաշրջանային պետությունների հետ համագործակցության ավանդույթի եւ պաշտպանական դիվանագիտության վրա, ինչը, մասնավորապես, նպաստում է բազմակողմանիության, միջազգային իրավունքի եւ նավարկության ազատության սկզբունքի աջակցությանը»,- հայտարարել է նախարարությունը:
Պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին ասել է, որ այդ քայլը ցույց է տվել Ֆրանսիայի ռազմածովային ուժերի հեռավար գործունեության եւ ամերիկյան, ավստրալական ու ճապոնական դաշնակիցների հետ համագործակցության նրա կարողությունը:
Նույն օրն ավելի վաղ ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտնել էին, որ ամերիկյան երկու ավիակիր խմբեր համատեղ վարժանքներ են անցկացրել Հարավչինական ծովում օրեր անց այն բանից, երբ ամերիկյան ռազմանավը նավարկել է Չինաստանի վերահսկողության տակ գտնվող կղզիների մերձակայքում, հաղորդում է Reuters-ը:
