Ֆրանսիան Հայաստանին կվաճառի ռադարներ և հակաօդային պաշտպանության հրթիռներ․ Լըկորնյու
Ֆրանսիան օգնում է Հայաստանին՝ բարելավելու հակաօդային պաշտպանության կարողությունները՝ վաճառելով երեք ռադար և «Միստրալ» հակաօդային հրթիռներ, երկուշաբթի օրը ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն, գրում է Reuters-ը։
«Այս ամենը տեղի է ունեցել շաբաթներ անց այն բանից հետո, երբ Հայաստանի տարածաշրջանային թշնամի Ադրբեջանը կայծակնային հարձակման միջոցով հարձակվել է Արցախի վրա, ինչը հանգեցրել է տարածքի 120 000 էթնիկ հայ բնակիչների մեծ մասի փախուստին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս ամիս ասել է, որ Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու Ֆրանսիայի որոշումը կարող է նոր հակամարտություն առաջացնել Հարավային Կովկասում:
«Երկնքի պաշտպանությունը միանգամայն առանցքային բան է»,- ասել է Լըկորնյուն Փարիզում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Երկու նախարարները ստորագրել են Thales-ի արտադրության երեք GM 200 ռադարների վաճառքի մասին փաստաթուղթ, որոնք Ֆրանսիան տրամադրել է նաև Ուկրաինային, և ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Ֆրանսիայի «Միստրալ» փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի ապագա մատակարարման վերաբերյալ»,-գրում է պարբերականը։