Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել 2012 թվականի նախագահական ընտրություններն ապօրինի ֆինանսավորելու համար։ Այս մասին հայտնում է TF1 Info հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Փարիզի վերաքննիչ դատարանը Սարկոզիին դատապարտել է 6 ամսվա ազատազրկման։ Դրանից հետո նախկին նախագահը եւս 6 ամիս պետք է անցկացնի տնային կալանքի տակ։ Այսպիսով, վերաքննիչ դատարանը հաստատել է 2021 թվականին կայացված պատիժը, բայց մի փոքր մեղմացրել է այն․ նախկինում պատիժը ներառում էր մեկ տարի ազատազրկում։