Ֆրանսիայում հայ կավատներ են ձերբակալվել
Նախորդ շաբաթ Ֆրանսիայում վնասազերծվել է հայ կավատների հանցավոր խումբ. Այս մասին hայտնում է Le Figaro-ն` նշելով, որ 14 մարդ է կալանավորվել Փարիզում, Բորդոյում, Նանտում, Նիցցայում և Պուատյեում: Նրանցից 8-ին արդեն մեղադրանք է առաջադրվել, վերջիններս արդեն բանտում են:
Բոլոր կալանավորվածները հայեր են, թեպետ քաղաքացիությունը չի նշվում:
Հանցավոր խմբում մոտ 30 տարեկան տղամարդիկ են, ովքեր կավատությունից զատ զբաղվել են տարբեր մաֆիոզ գործերով: