Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով․
«Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանության կողմից բռնության մասին աճող հաղորդումներով։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել ավելորդ ուժի կիրառման և անմարդկային վերաբերմունքի դեպքերը և աշխատել քաղաքացիական հասարակության հետ՝ աջակցելու և իրականացնելու նշանակալի բարեփոխումներ», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։