Ֆուտբոլիստներ. Աստված հոգիդ լուսավորի, փոքրիկ հրեշտակ
Գյումրիում տեղի ունեցած ողբերգության թեմային անդրադարձել է նաև armsport.am-ը՝ նշելով, որ ողբերգական լուրը ցավով արձանագրել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը եւ Յուրա Մովսիսյանը։
Միաժամանակ կայքը հիշեցնում է, որ հանցագործության կատարման մեջ կասկածվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինածառայողի Վալերի Պերմյակովը։
Ամենափոքր անդամին՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանին, սվինի հարվածներ էին հասցվել, եւ բժիշկները վերջինս կյանքի համար պայքարում էին վերջին շաբաթվա ընթացքում։
Ցավոք, փոքրիկ Սերյոժայի կյանքը փրկել չի հաջողվել։ Նա մահացել է հունվարի 19-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։