Ֆուտբոլիստներն ընդդե՞մ Էրդողանի
Թուրքիյաի նախագահ Էրդողանը հուլիսի 16-ին երկրի մի շարք զինվորականների կողմից կազմակերպված չհաջողված պետական հեղաշրջումից հետո ընկել է շատ ծանր հոգեկան տվայտանքների մեջ:
Համոզված եմ, որ Էրդողանի մոտ պարոնոիդալ շիզոֆրենիայի նշուլյներ են ի հայտ եկել: Հաշվեհարդար տեսնելով զինվորականների, ոստիկանների, կրթության ոլորտի աշխատողների և պետական ծառայողների նկատմամբ, որոնց միայն կասկածելով Էրդողանի մանկլավիկներն իրավունք են ստացել ձերբակալել, հիմա էլ հերթը հասել է սպորտին:
Ըստ էրդողանի, չհաջողված պետական հեղաշրջման կազմակերպիչների մեջ են նաև մարզական ոլորտի ներկայացուցիչները: Այսպես, ըստ թուրքական ԶԼՄ-ների, այսօր ամբողջությամբ հրաժարական է տվել Թուրքիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի տնօրենների խորհրդի ողջ կազմը: Ֆեդերացիայի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ այդ քայլին տնօրենները գնացել են այն բանից հետո, երբ թուրք իրավապահները պահանջել են իրենց տրամադրել ԹՖՖ-ի աշխատակիցների ամբողջական տվյալները:
Շուտով Էրդողանը կանցնի թեթև ատլետներին, լողորդներին, ըմբիշներին, ծանրամարտիկներին ևս:
Զարմանալի է, որ «հեղաշրջումներ» վերապրած մյուս բռնապատերի պես Էրդողանը դեռ բժիշկներին չի հետապնդում: Դեռ ժամանակ ունի: Երևի շուտով նրանց հերթն էլ հասնի:
Հիշեցնեմ, որ տապալված պետական հեղաշրջումից հետո ձերբակալվածների թիվը Թուրքիայում անցնում է 18 հազարը, իսկ գործից ազատվածներինը՝100 հազարը:
Գագիկ Համբարյան, Ֆեյսբուք: