Ֆյուլեն, «դաղալ խոդ» ա արել, բերելով...
«Սեգոդնյա» թերթի հետ հարցազրույցում ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն մի հատ դաղալ խոդ ա արել՝ բերելով Լեհաստանի օրինակը, որպես ԵՄ-ի հետ ասոցացման դրական օրինակ: Այս կերպով ֆյուլեն կարծես ամոթանք է տալիս Ուկրաինային, թե դուք հիմարր դուրս եկաք, սենց հնարավորությունը բաց թողեցին: Միևնույն ժամանակ, Շտեֆան ֆյուլեն մոռանում է նշել, որ ԵՄ-ի հետ ասոցացման դիմաց Լեհաստանին ներեցին նրա ողջ արտաքին պարտքը ԵՄ-ի անդամ երկրներին, որը կազմում էր միլլիարդավոր դոլարներ և որ պակաս կարևոր չէ, երաշխավորեցին, որ տասնյակ միլլիարդ դոլարի ներդրումներ կանեն տնտեսության վերակառուցման համար և արեցին, իսկ Ուկրաինային ոչ պարտք են ներում, ոչ էլ ինչ որ երաշխիքներ են տալիս բավարար ներդրումներ անելու հարցում:
Անդրանիկ Իսահակյանի ֆեյսբուքյան էջից
