Գաբրիել Ղազարյանն «ուրացավ» Ծառուկյանին. ՙ ՙ Ժողովուրդ ՚ ՚
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, գերադասելով նախարարի աթոռը, այժմ արդեն հրաժարվում է, որ երբևէ կապ է ունեցել ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի հետ: Մինչդեռ նա մինչև նախարար նշանակվելը, վերջին չորս տարում աշխատել է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեում, այսինքն՝ եղել է Գագիկ Ծառուկյանի ենթական, քանի որ նա է այդ մարմնի նախագահը: «Ժողովուրդ»-ը երեկ նախարարից փորձել է պարզել, թե Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալուց հետո ինչու հրաժարական չի ներկայացրել, քանի որ համընդհանուր ընկալում կա, որ Ղազարյանն այդ պաշտոնում նշանակվել է որպես ԲՀԿ և, հատկապես, Գագիկ Ծառուկյանի վստահությունը վայելող անձ, և հենց վերջինս է նրա թեկնածությունն առաջարկել նախարարի պաշտոնում: Սակայն Ղազարյանը կտրականապես հերքել է առնչությունն իր քաղաքական ծնողի՝ Ծառուկյանի հետ. «Դուք չարաչար սխալվում եք, ես ներկայացվել եմ ՀՀ վարչապետի կողմից, և որոշումը կայացրել է երկրի նախագահը, ինչի՞ մասին է խոսքը»,- ասել է Ղազարյանը: