Գաբրիելյանը նվաճեց երկրորդ մրցանակը
Գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը Ռուսաստանի Դոմբայ քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 1-ին 2-րդ տեղերը բաժանեց գրոսմայստեր Ալեքսանդր Լաստինի (Ռուսաստան) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Գաբրիելյանին շնորհվեց երկրորդ մրցանակը: Մրցաշարին մասնակցում էին 41 շախմատիստներ:
