Գագիկ Բեգլարյանին շնորհվել է «ԱՊՀ պատվավոր տրանսպորտայինի» կոչում եւ հուշամեդալ
Հայաստանի ազգային ժողովում, նոյեմբերի 6-ին, տեղի է ունեցավ ՀՀ ազգային ժողովի եւ ՌԴ դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստը։ Նիստի համանախագահներն էին ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ ՌԴ դաշնային ժողովի սենատոր Նիկոլայ Ռիժկովը: Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը նվիրված էր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տրանսպորտային ոլորտի խնդիրներին։ «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության բարելավման խնդիրը» թեմայով զեկուցումով հանդես են եկել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը, ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Սերգեյ Արիստովը եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Վալկոն: Նիստի վերջում հանդիսավոր պայմաններում ԱՊՀ երկրների տրանսպորտի համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մ. Սոկոլովի անունից՝ Կազմակերպչական բարձր հմտությունների, տրանսպորտի ոլորտում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության գերակա ուղղությունների իրականացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «ԱՊՀ պատվավոր տրանսպորտայինի» կոչում եւ հուշամեդալ է շնորհվել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին։ Քանի որ նախարար Գագիկ Բեգլարյանը գտնվում է պաշտոնական գործուղման մեջ՝ ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Սերգեյ Արիստովը պարգեւը փոխանցել է ՀՀ տրանսպոտի եւ կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանին։
