Գագիկ Բեգլարյանը՝ փոխվարչապե՞տ. «Չորրորդ Իշխանություն»
«Չորրորդ Իշխանություն» օրաթերթի տեղեկություններով՝ Կապի և տրանսպորտի նախարարությունում խուճապային տրամադրություն է, քանի որ խոսակցություններ կան, որ նախարար Գագիկ Բեգլարյանը նշանակվելու է փոխվարչապետ:
Առավել մտահոգված են, ըստ թերթի, տարեց աշխատողները: Նրանք չգիտեն, թե այդ փոփոխության արդյունքում ով կլինի նախարար և ի՞նչ ճակատագիր կունենան իրենք:
Լրատվամիջոցի ներկայացմամբ՝ նախարարության աշխատակիցներին այդկերպ մտածելու հիմք է տալիս Գագիկ Բեգլարյանի պահվածքը նախարարությունում և, ընդհանրապես, վերջին շրջանում նրա անտարբերությունը՝ ոլորտի աշխատանքների հանդեպ:
Լավագույն հույսերը, որ փայփայում են նախարարության աշխատակիցները, այն է, որ նախարարի տեղը կզբաղեցնի օրերս փոխնախարար նշանակված Արթուր Առաքելյանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ Իշխանություն» օրաթերթի` 17.10.2014թ. համարում:
