Գագիկ Բունիաթյանի փողերը պակասել են. ունի ընդամենը 26 մլն դրամ եւ 34 հազար դոլար
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Բունիաթյանը հայտարարագրել է միայն դրամական միջոցներ ու եկամուտներ: Նրա եկամուտները կազմել են 7478000 դրամ ու ստացվել երկու տարբեր աշխատավարձերից: Եկամուտներն էլ նախորդ տարվա սկզբին կազմել են 26 500 000 դրամ, 48 000 ԱՄՆ դոլար ու 24 000 եվրո: Տարեվերջին արդեն դրանք մասամբ նվազել են՝ եվրոն մնացել է անփոփոխ, իսկ դոլարն ու դրամը դարձել են համապատասխանաբար՝ 34 000 ու 26 միլիոն:
Նշենք, որ Բունիաթյանը 2013 թ. մայիսին նախագահի հրամանագրով նշանակվել էր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ՝ վեց տարի ժամկետով: Իսկ օրեր անց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նիստում ընտրվել է որպես հանձնաժողովի նախագահ։ 2010–2013 թթ.՝ նույն ընկերության գործադիր տնօրենն էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում