Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը կմնա ձերբակալված.aravot.am
Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը կմնա ձերբակալված: Aravot.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ այսօրվա նիստում դատարանը մերժել է Էդուարդ Բաբայանին ազատ արձակելու միջնորդությունը:
Այս գործով երեկ հարցաքննվել է տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովը։ Էդուարդ Բաբայանը, հիշեցնենք, 22 օր է անազատության մեջ է: Նա մեղադրվում է Հարությունովին ծեծելու մեջ։
