Գագիկ Ծառուկյանը՝բզբզացողների, Դաշինքում առկա խմորումների ու իր ակտիվության մասին.VIDEO
Այսօր՝ մայիսի 18-ին, 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստի ժամանակ, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անկեղծացավ, որ այս գումարման Աժ աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ունենալու: Ավելին Ծառուկյանը զարմանք հայտնեց, երբ լսեց, որ նախորդ գումարման Աժ աշխատանքներին աչքի է ընկել խիստ պասիվությամբ:
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված, եւ ինքնաբացարկ հայտնած անձանց Գագիկ Ծառուկյանը նշեց, որ նրանց վերջը լավ է լինելու. «Շատ լավ է լինելու, դուք մի անհանգստացեք: Խմբակցությունում կքննարկենք, նրանք բոլորն էլ մեր գործընկերներն են, աշխատել են, ճանապարհ են անցել: Ես երեկ իմ հարցազրույցում բոլոր հարցերի պատասխանները տվել եմ»,- ասաց Ծառուկյանը և փորձեց հավաստիացումներ տալ, որ կուսակցության ներսում կրքերը հանդարտվել են:
Առավել մանրամասն՝Տեսանյութում:
