Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է. այն մի քանի ժամ է տևել
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս Հատուկ Քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում հարցաքննվել էԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը չմեկնաբանեց՝ նշելով, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում հարցաքննված անձանց վերաբերյալ տեղեկություն չեն տրամադրում:
Մեր աղբյուրի տեղեկություններով, սակայն, հարցաքննությունը մի քանի ժամ է տեւել, տրվող հիմնական հարցերն էլ վերաբերել են Ծառուկյանի թիկնազորի ներգրավվածությանը Մարտի 1-ի դեպքերի ժամանակ եւ Ծառուկյանի կողմից Մարտի 1-ի ժամանակ ծախսված որոշակի գումարներին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում