Գագիկ Ջհանգիրյանի համար Կարեն Դեմիրճյանը հոր պես է եղել
«Զարմանալիորեն շատ կարճ ժամանակում մեր մեջ ձեւավորվել է հայր եւ որդու հարաբերություն եւ շատ հարցերում ես մասնակցություն եմ ունեցել Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան, երբեմն նաեւ հեռակա բանակցությունների ընթացքին: Ճանաչել եմ, որպես կրթված, բանիմաց, որպես մեծ կազմակերպիչ, մեծ խարիզմա ունեցող մարդու եւ ցավում եմ, որ այսօր նա մեզ հետ չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
Նա եկել էր մասնակցելու Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիայում Կարեն Դեմիրճյանի 85-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը:
Գագիկ Ջհանգիրյանի խոսքով, Կարեն Դեմիրճյանի հետ ծանոթացել է 1999 թվականին՝ Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքի ձեւավորման նախօրյակին: Մինչեւ 1999 թվականը պարոն Ջհանգիրյանը Դեմիրճյանին ճանաչել է հեռակա, ինչպես մյուս քաղաքացիները, որպես Կենտկոմի առաջին քարտուղար:
Մանրամասներն՝ այստեղ
