Գագիկ Մելքոնյանի ընտանիքը կարիքի մեջ է
Հայրենիքը արյան գնով պաշտպանած Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, ենթասպա Գագիկ Մելքոնյանի ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում է: Ամիսներ առաջ մորը կորցրած, իսկ երեկ իրենց միակ ապավեն եղբորը հողին հանձնած Ալիսա և Սամվել Մելքոնյանները խիստ կարիքի մեջ են: Մանրամասները՝ լուրերի այս թողարկմանը. Սիրելի հայրենակիցներ… Ներկայացնում ենք ձեզ մանրամասներ,թե ինչ է հարկավոր զոհված ազատամարտիկ Գագիկ Մելքոնյանի ընտանիքին: Ընտանիքում կա երկու ծնողազուրկ երեխա, որոնք ապրում են զոհվածի քրոջ և եղբոր հետ: Տղան կրում է 46 համարի հագուստ, և 41-42 համարների կոշիկներ: Աղջկա տվյալներն են. հագուստ 46-48, կոշիկի համար-38: Ընտանիքը բնակվում է մի տանը , որտեղ բացակայում են դռները և պատուհանները, պատուհանները պատած են ցելոֆանով: Տանը չկան պայմաններ ապրելու համար.չկա կահույք, տեխնիկա: Եթե դուք ցանկանում եք գումար փոխանցել Գագիկ Մելքոնյանի ընտանիքին, ապա ձեզ ենք ներկայացնում նրանց հաշվեհամարը. Յունիբանկ,Մարտունիի մասնաճյուղ р\с 24117100778400, ստացող Նադյա Սերոբյան/զոհվածի մորաքույրն է/: Ետե փոխանցումը կատարվում է արտերկրից. SWIF UNIJAM22 Գագիկ Մելքոնյանի բարեկամների կոնտակտային հեռախոսահամարն է+37494043690 Ռադիո Վան Ռադիոկայանի հեռախոսահամարն է +3741540002 Մենք այստեղ ևս ընդունում ենք օգնություն , երեկվանից մարդիկ ցուցաբերում են օգնություն այս ընտանիքի համար: Բոլոր գումարները անձամբ կփոխանցվեն երեխաներին իրենց իսկ ստորագրությամբ; Մենք ձեզ կներկայացնենք վիդեոհաշվետվություն:
