Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օգոստոսի 6-8-ին երեկոյան ժամերին անձրև և ամպրոպ կանխատեսվում է հանրապետության հատկապես հյուսիսային շրջաններում, օգոստոսի 9-10-ին Հայաստանին Սև ծովից մոտենում է հերթական ցիկլոնը, ինչի արդյունքում այդ օրերին կրկին երեկոյան և գիշերը անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ կանխատեսվում է հանրապետության ողջ տարածքում։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-ին կնվազի 2-3, 11-ին ևս 3-5 աստիճանով»: