Գագիկը կոտրած մկրատով հարվածել է ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկի հետույքին, մյուսի՝ ձեռքին
Shamshyan.com-ը գրում է.
Գագիկ Չանգլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՔԿ հիմնարկի հերթապահ մասում հարձակվել է ՔԿ հիմնարկի աշխատակիցներ Ա. Հակոբյանի և Կ. Մելքոնյանի վրա, ապա իր ձախ ձեռքում առկա կոտրած մկրատի մասնիկով հարվածել է Կ. Մելքոնյանի հետույքի աջ հատվածին, իսկ աջ ձեռքով հարվածել է Ա. Հակոբյանի ձախ ձեռքի ափի շրջանին: Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 319 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրվասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
