Գալուստ Գրիգորիչը խոր ընդհատակ է անցել
«Փաստ»-ը գրում է.
Այս օրերին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը անջատել է իր զույգ բջջային հեռախոսները և խոր ընդհատակ է անցել: Բանն այն է, որ առաջիկայում խորհրդարանում քննարկման է ներկայացվելու «Պաշտպանության մասին» օրենքի մեջ փոփոխություն կատարելու նախագիծը, որով Ազգային անվտանգության խորհրդի ենթակայության տակ են անցնելու Պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայությունը: Լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները համարում են, որ սրանով կթուլացնեն վարչապետին և կուժեղացնեն Անվտանգության խորհրդի ղեկավարի լիազորությունները: Շատերը կարծում են, թե Սերժ Սարգսյանը հավակնում է հենց այս պաշտոնին: Եթե այս փոփոխությունները լինեն, Գալուստ Սահակյանը դարձյա՞լ կպնդի, թե 2018–ից հետո վարչապետ պետք է լինի ՍերԺ Սարգսյանը: Այ, հենց այս հարցն է խորապես տարակուսանքի մեջ գցել Գալուստ Գրիգորիչին: Նա որոշել է լռել՝ սխալներ թույլ չտալու համար:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
