Գալուստ Սահակյանի կատարած կադրային փոփոխությունները. Չորրորդ Իշխանութուն
«ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանում կադրային նոր փոփոխություններ է արել: ԱԺ արարողակարգի վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Սարգսյանին Գ. Սահակյանը նշանակել է իր խորհրդական: Իսկ ԱԺ արարողակարգի վարչության պետ է նշանակվել Արտակ Հովհաննիսյանը: Հատկանշական է, որ Ա. Հովհաննիսյանը երկար տարիներ զբաղեցրել է ԱԺ արարողակարգի վարչության պետի պաշտոնը, սակայն 2013 թ. սեպտեմբերին նա աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել. պաշտոնապես դա ձեւակերպվել էր «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»: Ըստ «ՉԻ» աղբյուրների՝ նա աշխատել է մասնավոր սեկտորում ու փաստորեն մեկ տարի անց վերադարձել է իր նախկին պաշտոնին։
